«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Լուիս Նանին, որն այս մրցաշրջանում հանդես է գալիս թուրքական «Ադանա Դեմիրսպոր» թիմում, խոսել է անգլիական ակումբի խաղի մասին։
«Երբ մենք խաղում էինք «Մանչեսթեր Յունայթեդում», ակումբի առանձնահատկություններից մեկն այն էր, որ 15 րոպեում մենք կարող էինք 3 գոլ բաց թողնել, որից հետո խաղին մնում էր 10 րոպե, և հետո դուք կարող էիք տեսնել, թե ինչ է կամքի ուժը: Խոսքն արդեն ոչ թե տաղանդի, այլ գոլ խփելու մասին էր։ Մենք անում էինք այն, ինչ անհրաժեշտ էր։
Մեր օրերում, դիտելով «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը, դուք կարող եք տեսնել շատ տաղանդավոր խաղացողների, գուցե նույնիսկ ավելին, քան մեր ժամանակներում: Տեխնիկական տեսանկյունից նրանք բոլորն էլ շնորհալի են։ Բայց խաղի մեջ չկա անձնազոհություն կամ մարտական ոգի։ Իսկական խաղացողը՝ Մանչեսթերի աստղը, պետք է կարողանա փոխել խաղի ընթացքը. ոչինչ չի պատահի, եթե դա չանես»,- Նանիի պոսքերն է մեջբերում ESPN-ը՝ հղում անելով «1 PARA 1» փոդքաստին: