«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է իսպանական թոփ-ակումբների՝ իրեն աշխատանքի հրավիրելու փորձերի մասին։
«Արսենալում» անցկացրած ամբողջ ժամանակի ընթացքում «Ռեալը» երկու կամ երեք անգամ փորձեց ինձ հետ պայմանագիր կնքել: «Բարսելոնան» նույնպես մեկ փորձ արեց»,- Վենգերի խոսքերն է մեջբերում BeIN Sports-ը։
Արսեն Վենգերը «Արսենալի» գլխավոր մարզիչն է եղել 1996-ից 2018 թվականներին։