Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին այլընտրանքային տարբերակներ, իսկ փոխարինողներն են Զինեդին Զիդանը և Ռուբեն Ամորիմը: Այս մասին հայտնում է The Times-ը։
«Յունայթեդի» բարձրաստիճան աղբյուրը նշում է, որ երկու ծանր պարտությունները «Մանչեսթեր Սիթիից» (0-3) և «Նյուքասլից» (0-3) դրել են մարզիչին պաշտոնանկ անելու վտանգի տակ:
Հոլանդացի մասնագետի գլխավորությամբ ակումբն անցկացրեց մրցաշրջանի վատագույն մեկնարկը վերջին 61 տարվա ընթացքում: Ուստի, ակումբը որպես փոխարինող դիտարկում է «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին ու Զինեդին Զիդանին։ Իրավիճակը մեծապես բարդանում է սեփականատիրոջ հետ կապված անորոշությունից։
Այս պահին Պրեմիեր լիգայում անցկացրած տասը հանդիպումից հետո «կարմիր սատանաները» 15 միավորով զբաղեցնում են ութերորդ տեղը։ «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս մնաց նաև Լիգայի գավաթից։