«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է այն մասին, թե ինչու 2020 թվականին «Բիրմինգհեմում» հանդես եկող կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը հրաժարվեց միանալ «կարմիր սատանաներին»։
«Ջուդ Բելինգհեմը նախընտրեց տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա», այլ ոչ թե «Մանչեսթեր Յունայթեդ»: Գիտե՞ք ինչ եմ լսել։ Նա որոշակի երաշխիք էր ուզում, որ կդառնա հիմնական թիմի խաղացող: Բայց «Մանչեսթեր Յունայթեդը» չէր ցանկանում նրան նման երաշխիքներ տալ։ Այս տեղեկությունը ես ստացել եմ շատ լավ աղբյուրից։ Նրան երաշխիքներ չտրվեցին, որ նա կդառնա հիմնական կազմի խաղացող, և նա ասաց. «Գիտե՞ք ինչ, ես գիտեմ իմ արժեքը, եթե դուք ինձ չգնահատեք այնպես, ինչպես ես եմ տեսնում, ես ստիպված կլինեմ տեղափոխվել այլ ակումբ»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում Sportskeeda-ն։