«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդի» այս մրցաշրջանի խաղի մասին իր կարծիքով։
«Ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչ է խաղում «Մանչեսթեր Յունայթեդը». Արդեն մեկուկես տարի է անցել։ Մենք հիմա պետք է որոշենք և հասկանանք, թե ինչպես պետք է խաղա թիմը: Բայց մենք դեռ չգիտենք, թե որն է նրանց ոճը»,- Կարագերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Նոյեմբերի 1-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում պարտվեց «Նյուքասլին» (0:3) և դուրս մնաց մրցաշարից։ Նախկինում մանկունիանցիները Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի խաղում նույն հաշվով պարտվել էին «Մանչեսթեր Սիթիին»։