Էրիկ տեն Հագը խոսել է Անտոնիի ցածր ցուցանիշների մասին։
Այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվողը 10 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և ոչ մի արդյունավետ գործողություն չի կատարել։
«Սա նույնպես թիմային խնդիր է, և առաջին հերթին թիմը վատ է խաղում, երբ նրան գնդակներ չի տալիս, և ես նույնպես պատասխանատու եմ դրա համար։ Բայց, իհարկե, շատ աղմուկ կար, և դա ցածրացրեց նրա մակարդակը: Նա կարող է ավելի լավ խաղալ, բայց բոլոր խաղացողները կարող են ավելի լավ խաղալ:
Անտոնին նույնպես մարտիկ է, ունի ինքնավստահություն, համարձակ է, և վստահ եմ, որ ցույց կտա, որ մեզ համար համապատասխան խաղացող է»,-«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում Manchester Evening News-ը։