«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը բացատրել է, թե ինչու է «Նյուքասլի» հետ խաղում փոխարինել թիմի կիսապաշտպան Կազեմիրոյին։
«Նա վնասվածք էր ստացել ընդմիջումից անմիջապես առաջ, ուստի մենք փոխարինեցինք նրան: Մենք պետք է սպասենք մեկ օր, որպեսզի վերջնական եզրակացություն անենք նրա վիճակի մասին, բայց կարծում եմ, որ մենք նրան չենք տեսնի շաբաթ օրը «Ֆուլհեմի» հետ խաղում», — Տեն Հեգի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը։