«Արսենալի» ղեկավարությունը հետաքրքրված է «Լայպցիգի» սլովենացի հարձակվող Բենջամին Շեշկոյին ձեռք բերելով։ Հաղորդում է Caught Offside-ը:
Ըստ աղբյուրի՝ «զինագործները» կարող են փորձել 20-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նշվում է, որ, բացի «Արսենալից», երիտասարդ հարձակվողին հավակնում են եվրոպական մի շարք թոփ ակումբներ։
Շեշկոն Լայպցիգում է հանդես գալիս այս ամառվանից։ Այս մրցաշրջանում սլովենացի հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 12 հանդիպում, որոնցում դարձել է վեց գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» հետաքրքրված է «Բրենթֆորդի» հարձակվող Իվան Թոնիով: