UFC-ի նախկին չեմպիոն կամերունցի Ֆրենսիս Նգանուն, ով հոկտեմբերի 29-ի գիշերն իր առաջին բռնցքամարտն անցկացրել է բրիտանացի Թայսոն Ֆյուրիի դեմ, ասել է, որ հաջորդ մենամարտի իր ամենացանկալի տարբերակը Ֆյուրիի հետ ռեւանշ մենամարտն է։
«Ռեւանշ մենամարտն այն է, ինչ ես ամենաշատն եմ ցանկանում: Այսօր ես զգում եմ, որ ինձ համար շատ տարբերակներ կան, բայց ես ուզում եմ խելամիտ ընտրություն կատարել և առաջինը ռևանշի կգնայի։ Իմ լավագույն տարբերակը Ֆյուրիին սպասելն է։ Եթե Ուսիկը կարողանա մի կողմ քաշվել և թույլ տա ինձ մենամարտել Ֆյուրիի հետ, ապա ես կմենամարտեմ Ֆյուրիի հետ, որից հետո թույլ կտամ նրանց անել այն, ինչ ուզում են»,- ասել է Նգանուն TMZ-ին։
Նգանուի և Ֆյուրիի մենամարտը տեղի է ունեցել Ռիադում (Սաուդյան Արաբիա): Բրիտանացին միավորներով հաղթեց մրցակցին։