Անգլիայի Պրեմիեր լիգան հրապարակել է ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների ցուցակը՝ հիմնվելով հոկտեմբեր ամսվա արդյունքների վրա։
Ցուցակում ընդգրկված են Դուգլաս Լուիսը (Ասթոն Վիլա), Բրայան Մբեմոն (Բրենտֆորդ), Պեդրո Նետոն (Վուլվերհեմփթոն), Դեկլան Ռայսը (Արսենալ), Քրիստիան Ռոմերոն (Տոտենհեմ) և Մոհամեդ Սալահը (Լիվերպուլ):
Նշենք, որ Սալահը լավագույն վիճակագրությունն ունի հոկտեմբերին վերը նշված ֆուտբոլիստներից։
Վերջին մեկ ամսվա ընթացքում նա 5 գոլ է խփել Պրեմիեր լիգայում: