Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի քարտուղար Անդրեա Մոլերբերգը հայտնել է, որ Գրեհեմ Փոթերը կարող է գլխավորել տեղի թիմը։
«Փոթերը հավակնորդների անունների այս ցուցակում է: Հավանաբար պետք է խանդավառ լինել ազգային հավաքականի մարզիչ դառնալու համար, հատկապես հաշվի առնելով, որ աշխատանքը տարբերվում է ակումբային ֆուտբոլից»,- Մոլերբերգի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ Գրեհեմ Փոթերը նախկինում 7 տարի գլխավորել է տեղի Էստերսունդի թիմը։
Անգլիայում մասնագետը հայտնի է «Սուոնսիի», «Բրայթոնի» և «Չելսիի» հետ աշխատանքով։