Մեկնարկել է Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց առաջնությունը:
Կայացած առաջին խաղում ԲԿՄԱ-ն 97-95 հաշվով առավելության է հասել «Արաբկիր» ակումբի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Արայիկ Գևորգյանն էր (ԲԿՄԱ)՝ վաստակած 34 միավորով: Նա նաև 4 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 5 արդյունավետ փոխանցում:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 3-ին. ժամը 21:30-ին «Էրեբունին» կմրցի «Կիլիկիայի» հետ: