Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի» ակումբի կիսապաշտպան Գաբրի Վեյգան կարող է վերադառնալ Եվրոպա։
Օգոստոսին 21-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է Սաուդյան Արաբիա՝ հեռանալով «Սելտայից»։ Տրանսֆերը դարձավ ամենաքննարկվողներից մեկը՝ կապված իսպանացու տարիքի և եվրոպական առաջատար առաջնությունների ներկայացուցիչների կողմից նրա նկատմամբ հետաքրքրության հետ:
Ըստ Fichajes-ի՝ «Նյուքասլը» դիտարկում է Վեյգային որպես Սանդրո Տոնալիի հավանական փոխարինող: Գործարքը հավանաբար կկայանա հունվարին։
«Ալ Ահլին» 40 միլիոն եվրոյով ձեռք է բերել Գաբրի Վեյգային։ Սաուդյան Արաբիայի առաջնության 7 խաղում ֆուտբոլիստը մեկ գոլային փոխանցում է կատարել: