Հարցին, թե ում է համարում բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստ, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը պատասխանել է.
«Ո՞ւմ կընտրեմ՝ Մեսսիի՞ն, թե՞ Մարադոնային: Ո՛չ մեկին, ո՛չ մյուսին։ Ես կընտրեմ երրորդին՝ Պելեին։
Մարադոնան հիանալի մարդ էր, բայց նա ձախողվեց: Խեղճ տղան հայտնվեց իրեն շոյող ու չօգնող մարդկանց շրջապատում։
Մեսսին շատ կոռեկտ է, ջենթլմեն, բայց ամենամեծը Պելեն է։ Ես նրան հանդիպեցի ինքնաթիռում, երբ Բուենոս Այրեսում էի, նա շատ մարդասեր էր թվում»,- Պապի խոսքերն է մեջբերում AS-ը։