«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, թե ինչ է մտածում այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» արդյունքների և հեռանկարների մասին։
Կիրակի օրը «Քաղաքաբնակները» «Օլդ Թրաֆորդում» կխաղան Էրիկ տեն Հագի թիմի հետ:
«Անցել է ընդամենը ինը խաղ Պրեմիեր լիգայում, ինը խաղ… Դա ժամանակ կպահանջի: «Յունայթեդը» կարող է հաղթել չորս, հինգ, վեց խաղ անընդմեջ։ Նրանք կլինեն վերևում, երբ դա անեն: Նրանք այնտեղ կլինեն, բայց դա ժամանակ կպահանջի։ Թող մարզիչն անի իր գործը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։
«Մանչեսթեր Սիթին» 21 միավորով երրորդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում, «Մանչեսթեր Յունայթեդը» 15 միավորով ութերորդն է։