«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը մեկնաբանել է «Տոտենհեմի» առաջընթացն Անգլիայի Պրեմիեր լիգայում։
«Սա մրցաշրջանի ֆանտաստիկ մեկնարկ է, որը մեզանից ոչ ոք չէր սպասում: Հարի Քեյնի հեռանալուց հետո սա անհավանական բան է։
«Տոտենհեմի» երկրպագուները վերջին տարիներին շատ են տուժել թիմի խաղի և արդյունքների պատճառով, սակայն այժմ թիմը հիանալի ֆուտբոլ է ցուցադրում։
Նրանք պետք է վայելեն դա, բայց դեռ երկար ճանապարհ կա անցնելու», — Նևիլի խոսքերն է մեջբերում BBC-ն: