Ռեգբիի Աշխարհի գավաթի եզրափակչում Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականը հաղթեց Նոր Զելանդիային:
«Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում (Փարիզ, Ֆրանսիա) խաղն ավարտվել է 12:11 հաշվով՝ հօգուտ հարավաֆրիկացի ռեգբիստների։
Հարավաֆրիկյան Հանրապետությունը ռեկորդային չորրորդ անգամ և երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց աշխարհի գավաթը (1995, 2007, 2019, 2023)։
Նոր Զելանդիայի հավաքականը երեք անգամ հաղթել է Աշխարհի գավաթը (1987, 2011, 2015)։