«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Բրենտֆորդից» կրած տնային պարտությունը (0:2).
«Հիմա դժվար է ընդունել այս պարտությունը, քանի որ մենք շատ լավ խաղացինք առաջին խաղակեսում, տիրում էինք նախաձեռնությանը և հնարավորություններ ստեղծեցինք։
Մենք վերահսկում էինք խաղը։ «Բրենտֆորդը» չխաղաց ըստ պլանի, և մենք շատ ավելի լավ տեսք ունեինք: Բայց, իհարկե, հարձակման ժամանակ պետք է ավելի հանգիստ լինել։
Երկրորդ խաղակեսում մեզ համար ավելի դժվար էր, քանի որ գոլ չխփեցինք և բաց թողեցինք մեր դարպասի մոտ առաջին վտանգավոր պահից հետո։ Հետո մեզ համար դժվար էր ճեղքել նրանց պաշտպանությունը։
Կարծում եմ՝ ես և թիմը պետք է շատ բաների մասին խոսենք։ Խոսքը ոչ միայն վստահության, այլև ավելի լավ որոշումներ կայացնելու մասին է: Բայց շատ այլ բաներ նույնպես պետք է քննարկվեն։ Կան բազմաթիվ գործոններ, որոնք կարող են ազդել արդյունքի վրա:
Մենք սրանով տառապում ենք մրցաշրջանի սկզբից։ Իմ կարծիքով՝ մենք լավ ենք խաղում, թիմը տիրում է և շանսեր ստեղծում, և դա իսկապես հիասթափեցնող է։ Մեզ պակասում է հանգստությունն ու սառնասրտությունը։ Սա շատ հիասթափեցնող պարտություն է, քանի որ մենք ավելի լավ թիմ էինք, բայց ի վերջո երկու գոլ բաց թողեցինք»,- խաղից հետո ասել է Պոչետինոն։