«Լիվերպուլի», «Մանչեսթեր Յունայթեդի» և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը խոսել է առաջիկա մանչեսթերյան դերբիի մասին։
«Կարծում եմ, որ այս պահին «Սիթիի» և «Յունայթեդի» միջև մեծ տարբերություն կա: Կարծում եմ, երբ Տեն Հագը գլխավորեց «Մանչեսթեր Յունայթեդը», հստակ նշաններ կային, որ թիմը բարելավում է իր խաղը, և նրանք ակնհայտորեն լավ մրցաշրջան անցկացրեցին՝ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելով։
Տեսողականորեն այնքան էլ տպավորված չէի, մտածեցի, որ թիմի բախտը մի քանի անգամ բերեց: Չեմ կարծում, որ ելույթները համընկնում են արդյունքների հետ, բայց ամեն ինչ կապված է քո նվաճած գավաթների, քո հաղթած հանդիպումների և նման բաների հետ: Այս մրցաշրջանի սկզբում ես մի փոքր հիասթափված էի «Մանչեսթեր Յունայթեդի» խաղից, և կարծում եմ, որ «Սիթին» այս պահին նրանցից մակարդակով բարձր է: Ուստի ես կարծում եմ, որ «Սիթին» կհաղթի 3:1 հաշվով»,- Օուենի խոսքն է մեջբերում AS-ը:
Վաղը՝ հոկտեմբերի 29-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ։ «Օլդ Թրաֆորդում» հանդիպումը կմեկնարկի ժամանակով 20:00-ին:
Պրեմիեր լիգայի 9 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 21 միավորով 2-րդ տեղում է։ «Մանչեսթեր Յունայթեդը» 8-րդ տեղում է (15 միավոր):