«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ասել է, թե արդյոք նախատեսո՞ւմ է օգտագործել Կայ Հավերցին հարձակվողի դիրքում։
«Այո, նա թեկնածուներից մեկն է։ Կայը իսկապես լավն էր այն հանդիպումներում, որոնց մասնակցում էր այս մրցաշրջանում։ Հարձակվողի հետ կապված այս իրավիճակը կարող է մեր օգտին լինել, քանի որ մրցակիցների համար դժվար կլինի գուշակել, թե կոնկրետ ով է առաջատարի դերը ստանձնելու»,- ասել է Արտետան մամուլի ասուլիսի ժամանակ:
Այս ամռանը ֆուտբոլիստը «Չելսիից» 75 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Արսենալ»։ Այս մրցաշրջանում 24-ամյա գերմանացին Պրեմիեր լիգայում անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։