«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը խոսել է այս մրցաշրջանում Անգլիայի չեմպիոն դառնալու հավանականության մասին։
«Մտածու՞մ եմ չեմպիոնության մասին: Ոչ։ Ես որոշակի փորձ ունեմ, ուստի հիմա չեմ ասի, որ մենք հաղթելու ենք առաջնությունը։ Մենք պետք է համեստ մնանք, քանի որ մրցաշրջանը նոր է սկսվել։ Մենք պարզապես ցանկանում ենք ամեն խաղում 3 միավոր վաստակել։ Տեսնենք, թե վերջում ինչ կստացվի»,- ասել է Սոնը Sky Sports-ին տված հարցազրույցում: