«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է լոնդոնյան ակումբի հարձակվող Գաբրիել Ժեզուսի առողջական վիճակը։
«Հետազոտությունը ցույց տվեց, որ Ժեզուսը մկանային վնասվածք է ստացել։ Մենք կարող ենք կորցնել նրան մի քանի շաբաթով: Ես չեմ կարող վերականգնման ժամանակ նշել, քանի որ Գաբին միշտ զարմացնում է մեզ»,-Արտետայի խոսքերն է մեջբերում լրագրող Սեմ Դինը։
Հիշեցնենք, որ Ժեզուսը փոխարինվել է Չեմպիոնների լիգայի վերջին՝ «Սևիլիայի» հետ խաղում (1:2) 81-րդ րոպեին։