«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն ասել է, որ կիսապաշտպան Սանդրո Տոնալին, ամենայն հավանականությամբ, կկարողանա մասնակցել Պրեմիեր լիգայի հաջորդ տուրին, որտեղ թիմը կխաղա «Վուլվերհեմփթոնի» հետ։
«Իրավիճակը բարդ է, բայց դեռ ոչ ոք պաշտոնապես չի տեղեկացրել մեր ֆուտբոլային ակումբին որակազրկման մասին։ Մենք լուրեր ենք լսել, սակայն Իտալիայի իշխանություններից որևէ տեղեկություն դեռ չենք ստացել։ Կսպասենք։ Կարծում եմ, որ Տոնալին լավ շանսեր ունի հանգստյան օրերին «Վուլվզի» դեմ խաղալու համար»,- ասել է Հաուն մամուլի ասուլիսի ժամանակ:
Հոկտեմբերի 26-ին Տոնալին 10 ամսով որակազրկվել է ֆուտբոլային խաղադրույքների գործով։ Այսպիսով, Իտալիայի հավաքականի 23-ամյա կիսապաշտպանը բաց կթողնի Եվրո-2024-ը։
Տոնալին «Նյուքասլ» է տեղափոխվել «Միլանից» ՝ 64 միլիոն եվրոյի դիմաց: