Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ ամռանը Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Տակեհիրո Տոմիյասուն մոտ էր իտալական Ա Սերիա վերադառնալուն և Միլանի «Ինտերին» միանալուն։
Սակայն տրանսֆերն իրականանալու վիճակված չէր մի պարզ պատճառով․ Միկել Արտետան հրաժարվեց ֆուտբոլիստին բաց թողնելու տարբերակից, քանի որ նրա հետ մեծ հույսեր էր կապում։
«Ակնհայտ է, որ դա լավ որոշում էր «Արսենալի» համար։ Նա իսկապես գնահատված է ակումբում և այժմ ցույց է տալիս իր արժեքը և բազմակողմանիությունը:
«Արսենալը» շատ գոհ է նրա խաղից»,- գրում է Ռոմանոն։