Ծանր քաշային կարգում WBC վարկածով չեմպիոն բրիտանացի Թայսոն Ֆյուրին խոսել է բռնցքամարտում իր զարգացման մասին.
«Ե՛վ Ջոշուան, և՛ ես դուրս եկանք լվատ ապրելակերպից, մի մոռացեք դա: Իսկ հիմա մենք մուլտիմիլիոնատերեր ենք։ Սա պետք է հարգել։
Եվ ես իսկապես երբեք դպրոց չեմ գնացել, ես թողեցի դպրոցը 10 տարեկանում, որպեսզի կենտրոնանամ բռնցքամարտիկ դառնալու վրա: Ես ընդհանրապես փող չունեի, ոտքով հասա դահլիճ։ Ես ունեի կեղտոտ, պատառոտված ձեռնոցներ։ Օլա Աֆոլաբիի տված ձեռնոցները պատռված էին, և ես դրանք կրեցի չորս տարի: Ես դրանք հագնում էի այնքան ժամանակ, մինչև նրանք փտեցին»,- ասել է Ֆյուրին «Boxing King Media» յութուբյան ալիքին տված հարցազրույցում։