«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ ՄաքՏոմինեյը կարող է կարիերան շարունակել «Նյուքասլում», հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «կաչաղակները» վերսկսել են իրենց հետաքրքրությունը շոտլանդացու նկատմամբ։
ՄաքՏոմինեյը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է: Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մանկունիանցիների կազմում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով երեք գոլի հեղինակ։
Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։ Transfermakt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: