«Աստոն Վիլլայի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը կարծում է, որ բիրմինգհեմյան ակումբն ունակ է նվաճել Չեմպիոնների լիգայի կամ Պրեմիեր լիգայի հաղթողի կոչումը:
«Եթե նայեք իմ առաջին հարցազրույցներին այս ակումբում, ես միշտ խոսել եմ Չեմպիոնների լիգայում հաղթելու և գավաթներ նվաճելու մասին: Առաջին իսկ օրվանից հավատում եմ, որ մի օր կլքեմ ակումբը՝ հաղթելով առաջնությունում կամ Չեմպիոնների լիգայում։
«Աստոն Վիլան» ակումբ է, որը ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգայում և նվաճել գավաթը: Ունայ Էմերիի հետ քննարկել ենք, թե ինչպես կարող ենք հասնել դրան։
Ես այստեղ չեմ եկել ժամանակ կորցնելու համար: Ինչ ես տեղափոխվել եմ այստեղ, մենք առաջ ենք շարժվում։ Սա է հիմնական պատճառը, որ ես ցանկանում եմ «Աստոն Վիլան» տանել Չեմպիոնների լիգա ու փորձել հաղթել առաջնությունը»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում Goal-ը։