Sun Sport-ը հայտնում է, որ իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է կարճաժամկետ պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Դա կապված է այն բանի հետ, որ կամերունցի դարպասապահ Անդրե Օնանան 2024 թվականի սկզբին մասնակցելու է Աֆրիկայի Ազգերի Գավաթի մրցաշարին։ Մրցաշարի եզրափակիչ մասը տեղի կունենա հունվար-փետրվար ամիսներին։
Դե Խեան անգլիական ակումբում հանդես է եկել 2011-ից 2023 թվականներին։ Այս ամառ ակումբը որոշեց չերկարաձգել պայմանագիրն իր վետերանի հետ և ձեռք բերեց Օնանային 52,5 միլիոն եվրոյով։
32-ամյա Դե Խեան չկարողացավ նոր ակումբ գտնել և դեռ ազատ գործակալի կարգավիճակ ունի։