«Արսենալի» ֆուտբոլիստ Մարտին Էդեգորը հույս ունի, որ իր հայրենակից Էրլինգ Հոլանդը կնվաճի «Ոսկե գնդակը»:
«Նա հարյուր տոկոսով արժանի է այս մրցանակին: Եվ սա ասում եմ ոչ այն պատճառով, որ նա իմ թիմակիցն է ու ընկերը։
Նախորդ մրցաշրջանում Էրլինգը հաղթեց ամեն ինչ ու անհավանական քանակությամբ գոլեր խփեց։ Նա կատարեց բացարձակ առավելագույնը և նույնիսկ դրանից ավելին։ Եթե Հոլանդը չնվաճի «Ոսկե գնդակը», դա անհեթեթություն կլինի։
Ես համաձայն եմ Անտոնիոյի հետ՝ մեկ այլ ֆուտբոլիստի հաղթանակը սկանդալ կլիներ»,- մեջբերում է Մարտինին DailyMail-ը։
Ավելի վաղ «Վեսթ Հեմի» ֆուտբոլիստ Մայքլ Անտոնիոն խոսել է այս տարվա «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության մասին։ «Հոլանդն արժանի է «Ոսկե գնդակին»։ Եթե նա չստանա «Ոսկե գնդակը», դա սկանդալ կլինի»,- ասել է Անտոնիոն։