«Վեսթ Հեմի» ֆուտբոլիստ Մայքլ Անտոնիոն խոսել է այս տարվա «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության մասին։
«Ես հասկանում եմ, որ Մեսսիի հաղթանակն Աշխարհի առաջնությունում մեծ իրադարձություն է։
Բայց դուք չեք կարող անտեսել թրեբլ նվաճած թիմին և այն, ինչ Հոլանդն արեց այդ թրեբլին հասնելու համար՝ գերազանցելով բոլոր ռեկորդները:
Նա արժանի է «Ոսկե գնդակին»։ Եթե նա չստանա «Ոսկե գնդակը», դա սկանդալ կլինի»,- ասել է Անտոնիոն Footballer’s Football-ի փոդքաստում: