«Նյուքասլի» հարձակվող Կալում Ուիլսոնը խոսել է 2023 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության մասին:
«Այն, ինչ Հոլանդն արեց նախորդ մրցաշրջանում, չի կարելի անտեսել: Եթե չնայենք միջազգային ֆուտբոլին և համեմատենք վիճակագրությունը, Հոլանդը պետք է հաղթի մրցանակը:
Չի կարելի անտեսել Մեսսիին, ով առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։
Դա մեծ գործոն է, բայց ակումբային մակարդակում նա խաղում է ԱՄՆ-ում, իսկ Հոլանդը՝ ԱՊԼ-ում»,- ասել է Ուիլսոնը Footballer’s Football փոդքաստում: