«Նյուքասլի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին 10 ամսով որակազրկվելու է խաղադրույքների պատճառով: Այս մասին հայտնում է sport.sky.it-ը։
Ըստ աղբյուրի՝ պաշտոնական հաստատում դեռ չկա, սակայն պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այսպիսով, կիսապաշտպանը բաց կթողնի ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածը և Եվրո 2024-ը, եթե Իտալիայի հավաքականը մտնի մրցաշար։
Նախկինում ֆուտբոլիստն ընդունել է մեղքը։
Հաղորդվել է նաև, որ նա մտադիր է բուժվել մոլախաղերից կախվածությունից։