Sky Sports-ի թղթակից Ֆլորիան Պլետենբերգը հայտնել է, որ «Յուվենտուսը» կարող է վարձավճարով ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին:
«Սանչոն ծրագրում է վերադառնալ ֆուտբոլ ձմռանը և ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»: Ամենայն հավանականությամբ, Ջեյդոնը կփոխի առաջնությունը, քան կտեղափոխվի անգլիական այլ ակումբ: «Բարսելոնա» և «Բորուսիա» Դորտմունդի տեղափոխությունները ներկայում հնարավոր չեն: Հաստատվել է, որ «Յուվենտուսը» հետաքրքրված է խաղացողի վարձակալությամբ»,- գրել է Պլետենբերգը սոցիալական ցանցի իր X պրոֆիլում (նախկինում՝ Twitter):
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սանչոյին արգելել են մարզվել հիմնական թիմի հետ այն բանից հետո, երբ նա հրաժարվել է ներողություն խնդրել Տեն Հագից. խաղացողը սոցցանցերում հրապարակավ մեղադրել էր մարզչին ստելու մեջ, երբ վերջինս մեկնաբանել էր նրա բացակայությունը Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի՝ «Արսենալի» հետ խաղի հայտացուցակից (1:3):