«Ֆուլհեմը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Մարկու Սիլվայի հետ։ 46-ամյա մասնագետի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Սիլվան մարզում է «Ֆուլհեմը» 2021 թվականի հուլիսից։ Պորտուգալացու գլխավորությամբ թիմն անցկացրել է 105 հանդիպում (52 հաղթանակ, 19 ոչ-ոքի և 34 պարտություն)։
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում «Ֆուլհեմը» զբաղեցնում է 13-րդ տեղը։