«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկոգլուն խոսել է Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Ֆուլհեմի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (2:0).
«Առաջին խաղակեսում մենք լավ էինք, պետք է համբերատար լինեինք, «Ֆուլհեմը» լավ կազմակերպված էր, այնպես որ մենք պետք է մի քիչ սպասեինք, միգուցե մենք կարող էինք ևս մի քանի գոլ խփել մեր ստեղծած պահերից:
Պաշտպանությունը մեր խաղում հիանալի էր, կարգապահ մնալը մեզ հաղթանակ բերեց, և երբեմն դա նույնքան կարևոր է, որքան ցանկացած այլ բան խաղում:
Բարելավելու ոլորտներ միշտ կան, և մենք դա կանենք»,- Պոստեկոգլուի խոսքը մեջբերում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը։
9 տուրից հետո «Տոտենհեմը» 23 միավորով գլխավորում է ԱՊԼ-ն։ Երկրորդ տեղը զբաղեցնում է «Մանչեսթեր Սիթին» (21 միավոր):