«Ռեալի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան, որը Լոնդոնի «Չելսիից» վարձավճարով հանդես է գալիս թիմում, հաստատել է, որ ցանկանում է մնալ իսպանական ակումբում։
«Ես արդեն ասել եմ։ Իհարկե, ցանկանում եմ մնալ «Ռեալում», բայց հիմա մենք բանակցային փուլում չենք։ Հոկտեմբերն է, առջևում շատ հանդիպումներ կան։ Պետք է կենտրոնանալ նրանց վրա»,- Կեպայի խոսքն է մեջբերում AS-ը։
Մադրիդի «Ռեալը» 29-ամյա դարպասապահին վարձակալել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Տիբո Կուրտուայի վնասվածքից հետո։