Բրազիլական «Ֆլումինենսեի» կիսապաշտպան Անդրեն կարող է տեղափոխվել Պրեմիեր լիգայի բարձրակարգ ակումբ, հաղորդում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը»: Թիմի ղեկավարությունը պլանավորում է ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Բրազիլիայի ընթացիկ առաջնությունում Անդրեն 19 հանդիպում է անցկացրել առանց գոլի։