Աշխարհի 16-րդ ռակետ, ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Վիեննայում ընթացող (Ավստրիա) ATP-500 մրցաշարի երկրորդ շրջան։
Մեկնարկային խաղում Խաչանովը (8) երկու սեթում հաղթել է ռուս Ռոման Սաֆիուլինին։ Հանդիպումն ավարտվել է 6։4, 6։4 հաշվով։ Մրցախաղը տեւել է 1 ժամ 36 րոպե։
Խաչանովի հաջորդ մրցակիցը Վիեննայում կլինի ATP-ի վարկանիշային աղյուսակի 31-րդ համարը չեխ Իրժի Լեգեչկան։
Վիեննայի մրցշաարի գործող չեմպիոնը աշխարհի երրորդ ռակետ, ռուս Դանիիլ Մեդվեդևն է։