«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը համեմատել է գերմանական Բունդեսլիգան Անգլիայի Պրեմիեր լիգայի հետ, որտեղ նա նախկինում աշխատել է։
«Պրեմիեր լիգան ավելի բարդ է, և այն խաղացողներից ավելին է պահանջում, քան Բունդեսլիգան: Սա, իհարկե, իմ տպավորությունն է։
Ֆիզիկական և հոգեբանական առումով այնտեղ ամեն ինչ ավելի բարձր մակարդակի վրա է։ Այնուամենայնիվ, սա պարտադիր չէ, որ առավելություն լինի անգլիական թիմերի համար, քանի որ Պրեմիեր լիգայում խաղը շատ ինտենսիվ է, իսկ հետո նրանք պետք է խաղան նաև եվրոպական մրցաշարերում:
Հետևաբար, թիմերն ընդլայնում են իրենց հայտացուցակները»,- ասել է Տուխելը ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությանը։