«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն դժգոհություն է հայտնել հարավամերիկյան հավաքականներում խաղացող ֆուտբոլիստների թռիչքներից։
«Խենթություն է, երբ ֆուտբոլիստները վերադառնում են Հարավային Ամերիկայից չորեքշաբթի օրը և խաղում շաբաթ օրը: Էնցոն և Կայսեդոն հոգնել են: Բայց եթե ասեմ. «Լավ, ես նրանց հանգիստ կտամ, թող չխաղան», նախ դուք ինձ կսպանեք, ապա ակումբի սեփականատերը»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում ( նախկինում Twitter):
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խաղում «Չելսին» ոչ-ոքի է խաղացել «Արսենալի» հետ՝ 2:2։ «Չելսիի» կիսապաշտպաններ Էնցո Ֆերնանդեսը և Մոյսես Կայսեդոն մասնակցել են ամբողջ հանդիպմանը:
Ինը տուրից հետո Պոչետինոյի թիմն ունի 12 միավոր և Անգլիայի առաջնությունում զբաղեցնում է տասներորդ տեղը։