Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանի և Լիլիթ Մկրտչյանի թիմը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայի կանանց առաջին լիգայում։
Մեր շախմատիստուհիները հանդես էին գալիս «Ցրվենա Զվեզդա» թիմի կազմում, որի կազմում էին նաև միջազգային գրոսմայստեր Յովանա Ռապորտը և կանանց միջազգային վարպետներ Ադելա Վելիկիչը և Յովանա Սրդանովիչը:
Նախավերջին տուրում «Ցրվենա Զվեզդան» հաղթել է «Մլադոստին» և ժամանակից շուտ նվաճել չեմպիոնի տիտղոսը։
«Եվս մեկ անգամ ուրախ եմ իմ թիմի՝«Ցրվենա Զվեզդայի» համար, որը նախավերջին տուրում ապահովեց Սերբիայի առաջին լիգայի ոսկե մեդալները։ Շատ տպավորիչ արդյունք է մեկ ամսում երկու ոսկե մեդալ նվաճելը (մեկը՝ Եվրոպայի գավաթում) »,- գրել է Էլինա Դանիելյանը Instagram-ի իր էջում։
Посмотреть эту публикацию в Instagram