«Ալ Իթիֆակի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը հետաքրքրված է «Էվերտոնի» հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինին ձեռք բերելու հարցում:
Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբի ղեկավարությունը կարող է բաժանվել Կալվերտ-Լյուինից այն պատճառով, որ ակումբը ներկայումս ֆինանսական դժվարություններ ունի։
Հիշեցնենք, որ անգլիացի հարձակվողը 2016 թվականից է հանդես գալիս «Էվերտոնի» կազմում։