«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է թիմի վինգեր Ժերեմի Դոկուի մասին իր կարծիքով։
«Սա միայն սկիզբն է․․․ Ժերեմին դեռ երկար տարիներ կխաղա այս ակումբում, հավատացեք ինձ: Նա բացառիկ հարձակվող է։
Նա շատ բան է անում խաղի ընթացքում։ Ես շատ գոհ եմ նրա ազդեցությունից»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Դոկուն «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել այս ամառ «Ռենից»։