Լոնդոնի «Չելսիի» և «Բրայթոնի» նախկին մարզիչ Գրեհեմ Փոթերը կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի:
The Sun-ի տեղեկություններով՝ «Նապոլին» ցանկանում է մոտ ժամանակներս բանակցություններ սկսել անգլիացու հետ, ով կարող է իտալական թիմում փոխարինել ներկայիս մարզիչ Ռուդի Գարսիային։
Միաժամանակ, աղբյուրը նշում է, որ որ Գրեհեմի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։
Մանկունիանցիները անգլիացուն դիտարկում են որպես թեկնածուներից մեկը Էրիկ տեն Հագի հեռացման դեպքում, ում գլխավորությամբ թիմն այս մրցաշրջանում դեռ այնքան էլ համոզիչ հանդես չի գալիս։