Անգլիական Պրեմիեր-լիգայի 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցել է «Շեֆիլդ Յունայթեդի» հետ և 2։1 հաշվով հաղթանակ է տարել։
ՄՅՈՒ-ն հաշվի մեջ առաջ է անցել խաղի արդեն 28-րդ րոպեի, երբ Սքոթ ՄաքՏոմինայը Բրունու Ֆերնանդեշի փոխանցումից հետո գրավել է մրցակցի դարպասը։ Սակայն ընդամենը վեց րոպե անց տանտերերը Օլիվեր Մաք Բերնիի ջանքերով հավասարեցրել են հաշիվը․ վերջինս անվրեպ է իրացրել 11-մետրանոցը։ 77-րդ րոպեին կարմիր սատանաները կրկին առաջ են անցել հաշվի մեջ։ Գոլի հեղինակ է դարձել և հանդիպման վերջնահաշիվը ձևակերպել պաշտպան Դիոգո Դալոն՝ 2:1:
Անգլիայի Պրեմիեր-լիգայի մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդը» 9 խաղից հետո վաստակած 15 միավորով բարձրացել է 8-րդ տեղը։ «Շեֆիլդ Յունայթեդը» 1 միավորով վերջին՝ 20-րդ տեղն է նահանջել։