«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող, այժմ «Բիրմինգեմի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին խոսել է մանկունիանցիների լեգենդար ֆուտբոլիստ Բոբի Չարլտոնի մահվան մասին։ Անգլիացի մասնագետի խոսքով՝ ՄՅՈՒ-ի լեգենդար ֆուտբոլիստի մահվան մասին ինքն իմացել է Չեմպիոնշիփի՝ «Միդլսբրոյի» հետ խաղի ընթացքում (0:1):
«Ես դեռ շոկի մեջ եմ… Երկրորդ խաղակեսի սկզբում տեսա լուսանկարը մեծ էկրանին և չէի կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում: Նա լեգենդ է, բայց ամենից առաջ նա ուղղակի բացառիկ, եզակի մարդ է», — գրել է Ռունին X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter):
Սըր Բոբին համարվում է Անգլիայի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Նա 1966 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն է և 1968 թվականի Եվրոպայի գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Բացի այդ, անգլիացի լեգենդար ֆուտբոլիստը 1966 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր է։ Չարլտոնը նաև 1958 թվականի Մյունխենի օդային աղետից փրկվածներից էր, որի հետևանքով զոհվել են «Մանչեսթեր Յունայթեդի» բազմաթիվ ֆուտբոլիստներ ու մարզչական շտաբի անդամներ։