Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խաղում միմյանց հետ մրցել են Լոնդոնի երկու թիմեր՝ «Չելսին» և «Արսենալը»։ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում կայացած խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։
Հանդիպման հաշիվը խաղի 15-րդ րոպեին բացել է «Չելսիի» խաղացող Քոուլ Պալմերը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։ Երկրորդ խաղակեսի սկզբում՝ 48-րդ րոպեին, «Չելսիի» ուկրաինացի կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկը երկրորդ գնդակն է ուղարկել «Արսենալի» դարպասը՝ կրկնապատկելով տանտերերի առավելությունը։ «Զինագործները» հաշիվը հավասարեցրել են միայն 77-րդ րոպեին․ կիսապաշտպան Դեկլան Ռայսն է նախ մեկ գնդակ ետ բերել, իսկ 84-րդ րոպեին Լեանդրո Տրոսարդը հավասարեցրել է հաշիվը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը՝ 2:2։
Այս խաղից հետո «Չելսին» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ տեղը՝ ինը հանդիպումների արդյունքներով վաստակելով 12 միավոր։ «Արսենալը» երկրորդ տեղում է, «զինագործները» 21 միավոր ունեն։