«Էվերթոնի» հետ հանդիպումից հետո (2:0) անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դարձել է Պրեմիեր լիգայի՝ մերսիսայդյան դերբիում տարած հաղթանակների քանակով ռեկորդակիր, հայտնում է Opta Sports-ը։
Կլոպն Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ մերսիսայդյան դերբիում հաղթանակ է տարել՝ շրջանցելով Ռաֆա Բենիտեսին (8):
Գերմանացի մասնագետը մերսիսայդցիների մարզիչն է դարձել 2015 թվականի հոկտեմբերին, ուր տեղափոխվել էր Դորտմունդի «Բորուսիայից»։ Ակումբում անցկացրած ութ տարիների ընթացքում Յուրգենը թիմը գլխավորել է 443 խաղում։ Այս մրցաշրջանում, բոլոր մրցաշարերում անցկացրած 12 խաղից հետո, «Լիվերպուլը» տարել է 9 հաղթանակ, երկու անգամ ոչ-ոքի խաղացել և մեկ անգամ պարտվել «Տոտենհեմին»:
Այս պահին «Լիվերպուլը» Անգլիայի առաջնությունում անցկացրած ինը խաղից հետո 20 միավորով երկրորդ տեղում է։ Իսկ «Էվերթոնը» յոթ միավորով 16-րդ տեղում է: