«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը հրաշքով ողջ է մնացել այն բանից հետո, երբ էլեկտրասյունն ընկել է ճանապարհին, հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Անգլիայում սարսափելի փոթորիկը պոկել է էլեկտրահաղորդման սյունը հենց այն պահին, երբ Ալեքսանդր-Առնոլդն անցել է ճանապարհի այդ հատվածով։ Սյունն ընկել է Տրենտի մեքենայի դիմացի մեքենայի վրա։ Ֆուտբոլիստը ժամանակին սեղմել է արգելակները և խուսափել վթարից։ Տուժած մեքենայի վարորդը նույնպես ողջ է մնացել։
Այս մրցաշրջանում 25-ամյա Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը 8 հանդիպում է անցկացրել «Լիվերպուլի» կազմում։ Transfermarkt պորտալը պաշտպանին գնահատում է 65 միլիոն եվրո: