Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի շրջանակում կայացած մերսիսայդյան դերբիում «Լիվերպուլն» իր մարզադաշտում հաղթեց «Էվերտոնին»:
Առաջին խաղակեսի վերջնամասում հյուրերը մնացին 10 հոգով․ երկրորդ դեղին քարտը ստացավ Էշլի Յանգը։
Երկրորդ խաղակեսում Սալահը դարձավ դուբլի հեղինակ։ Արդյունքում՝ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։
Այս հանդիպումից հետո «Լիվերպուլը» հավասարվեց ԱՊԼ-ի առաջատարներին՝ «Արսենալին» և «Տոտենհեմին» (20-ական միավոր), «Էվերտոնը» մնաց 16-րդ տեղում (7 միավոր)։